|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 17-ին Եվրախորհրդարանում ցուցադրվել է շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունը նախաձեռնել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը` Եվրախորհրդարանի շվեդ պատգամավորներ Սեսիլիա Վիքսթրոմի եւ Կարլ Շլիթըրի աջակցությամբ:
Ցուցադրությանը ներկա է եղել 120 հանդիսատես` տարբեր տարիքի եւ մասնագիտության: Ֆիլմի ավարտից հետո Սեսիլիա Վիքսթրոմը եւ Սյուզան Խանտալյանը պատասխանել են հանդիսատեսի հարցերին: Սյուզանը պատմել է, որ իր մորաքույր Լյուսիան, ով ֆիլմի գլխավոր հերոսուհին է, ցավոք, չի հասցրել ֆիլմը դիտել: Ռեժիսորն իրեն երջանիկ է զգում, որ բազմաթիվ հայ կանայք իրեն են վստահել իրենց կյանքի դաժան դրվագները մինչեւ այս աշխարհից հեռանալը: