|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ցուցադրմանը ներկա են եղել Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ։
Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով նշել է, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված` հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով Խոջալուի դեպքերի մասին։