|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՎՈՒԵ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլու նախաձեռնությամբ Ախալքալաքում ցուցադրվել է հայ ճանաչված ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը։ Նիկոլոզ Փաչուաշվիլին կարևորել է նման հանդիպումները, վստահեցրել, որ այսուհետ նման միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն:
«Ես ուզում եմ, որ Ախալքալաքի բնակչությունը տեսնի բոլոր ժամանակների լավագույն հայկական ֆիլմերից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը»: Ինչպես հաճախ են նշում՝ սա իսկապես բարձր մշակութային արժեք է: Շատ հանրահայտ մարդիկ են ներառված ֆիլում. թե´ ռեժիսորը, թե´ շատ սիրված դերասաններ: Գլխավոր դերկատարներից մեկը Ֆրունզիկ Մկրտչյանն է: Բայց նաև ինձ համար շատ կարևոր է, որ այս ֆիլմում խաղում է բոլոր ժամանակների մեծագույն հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ում հետ ծանոթացա որոշ ժամանակ առաջ, հրավիրեցի Ախալքալաք, սակայն չկարողացավ ժամանել»,- նշել է Փաչուաշվիլին:
Մանրամասն՝ տեսանյութում.