|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը ՀՀ պետական բյուջեի վրա բավական թանկ է նստել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, միայն նոթատետրեր, թղթապանակներ, գրիչներ, լոգոյով տոպրակներ ձեռք բերելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է մոտ 5 մլն դրամ կամ 12 հազար դոլար: Այդ միջոցառման համար, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ձեռք է բերվել 2500 հատ գրիչ, նույնքան թղթապանակ, նոթատետր և լոգոյով տոպրակ: Հետաքրքիր է՝ այդ գումարներն իրո՞ք ծախսվել են ըստ անհրաժեշտության, թե՞ «մեղր ծախողները ձեռքի հետ էլ լիզել են իրենց մատը»: