Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չկա. այսօր, ըստ APA գործակալության, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Սակայն դա չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ մի ջանք չեն գործադրում»,- հավելել է նա:
Ըստ Բրայզայի` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները միմյանց չեն վստահում: «Այդ վստահությունը ինչ-որ մեկը պետք է ստեղծի: Դա կարող են անել ե'ւ Բարաք Օբամայի վարչակազմը, ե'ւ պետքարտուղար Ջոն Քերին: Նշանակելով Մինսկի խմբի մշտական համանախագահ` ԱՄՆ-ը կուժեղացնի իր` կարգավորմանն ուղղված ջանքերը: Դրանից հետո Քերին կարող է ավելի զգալի դեր խաղալ հակամարտության կարգավորման գործընթացում»: