|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախիջևանում Բրայզան հետաքրքրվել է Նոր Ջուղայի խաչքարերով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երկօրյա այցով մեկնել է Նախիջևան եւ հանդիպում ունեցել Նախիջևանի խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվող հիմնական հարցերը կապված են եղել Նախիջևանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ընդհանուր վիճակի հետ: Դեսպանը հետաքրքրվել է շրջանում պատմական հուշարձանների վիճակի, մասնավորապես, Նոր Ջուղայում խաչքարերի մասին: Բրայզան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցավոք, չի կարողացել այցելել Ջուղա և տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն ավելացրել է, որ իր հաջորդ այցին անպայման կայցելելի: Դեսպանը նշել է, որ Ջուլֆայում գտնվող հուշարձանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, իսկ ինքն անձամբ այդ թեմաներով մասնակցել է Հայաստանում ընթացած քննարկումներին: