|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին։ Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։ Վերջինս ներկայացրել Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները։
Նախարարն ընդգծել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ` «Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում և այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- ասել է Սուրեն Կարայանը։
Նախարարը ողջունել է նաև է Յուլիա Ուստյուգովային և համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։
Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները և նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։