|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 7-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցերի լայն շրջանակը: Ընդգծվեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ խոսքի ազատությանն առնչվող ԵԱՀԿ հանձնառությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, և այս ուղղությամբ անցած տարվա դեկտեմբերին Միլանի ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում լրագրողների անվտանգության վերաբերյալ ընդունված որոշման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում խոսքի ազատությանը, և այդ ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին: Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ հետ ՀՀ համագործակցությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մամուլի ազատության պաշտպանությանն ուղղված ԵԱՀԿ այս կառույցի գործունեությանը: