|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։