|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր որոշեց, որ մայիսի 17-ին Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների ակցիան տապալած երկու հոգեւորականների գործով դատավարությունը կշարունակվի հուլիսի 15-ին:
«Մեզ մեղադրում են այդ ակցիայի տապալումը կազմակերպելու եւ դրա մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, սակայն դա այդպես չէ: Մենք չենք եղել կազմակերպիչները: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հավանորեն, դա Աստծո կամքն էր: Եվ եթե կազմակերպիչ էլ կար, ապա Հիսուս Քրիստոսը»,- այսօր լրագրողներին ասել է մեղադրյալ հայր Անտիմոզը:
Интерфакс-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում հայտնել են, որ Վրաստանի ՔՕ հոդվածի համաձայն, որով գործն է հարուցվել նախատեսվում է տուգանք կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում: