|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրազիլացի գրող Պաուլո Կոելոյի մտքերից
Ես սիրահարված եղել եմ, դա թմրանյութի է նման: Սկզբում այն լիարժեք հանձնվելու էյֆորիա է առաջացնում: Հաջորդ օրն ավելի շատ ես դրանից ցանկանում: Կախվածություն դեռեւս ձեռք չես բերում, բայց քեզ դուր է գալիս այդ զգացումը, եւ թվում է, թե դեռ կարող ես վերահսկել ամեն ինչ:
Երկու րոպե մտածում ես սիրելիիդ մասին եւ մոռանում նրան մոտակա երեք ժամվա ընթացքում: Բայց հետո սովորում ես այդ մարդուն եւ սկսում նրանից կախվածություն զգալ: Հիմա արդեն երեք ժամ ես մտածում նրա մասին եւ մոռանում ընդամենը երկու րոպեով: Դա արդեն լիարժեք կախվածություն է, որը քեզ թույլ կտա ցանկացած քայլի դիմել` հանուն սիրելիի:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ