|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀՊՃՀ-ի մոտակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում մի երիտասարդ է մահացել:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ այսօր` ժամը 15:45-ին, ոստիկանությունում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցից կրծքավանդակի աջ կեսի հատվածում կտրած, ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Պարզվել է, որ մահացածը 1994թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատականիշներով: Կատարվում է նախաքննություն: