|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անձը, ով փետրվարի 3-ին Լուվրի մոտակայքում հարձակում էր իրականացրել, Եգիպտոսի քաղաքացի է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները: Նրա անունը դեռևս չի հրապարակվում:
29-ամյա երիտասարդը տուրիստական վիզայով Փարիզ է մեկնել Դուբայից հունվարի 26-ին, վիզան տրվել է մեկ ամսով, հայտնել է Ֆրանսիայի դատախազ Ֆրանսուա Մոլենը: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել՝ արդյոք չարագործը միայնակ է գործել կամ հետևել է ինչ-որ ցուցումների:
Հարձակում գործած անձը լուրջ վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից: Հարձակման պահին Լուվրում հարյուրավոր այցելուներ են եղել: