|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայյում երեկ՝ օրը ցերեկով, անցորդների աչքի առաջ սպանվել է Տվերսկայա փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի վաճառողը. հայտնում է Московский комсомолец-ը: Մաքսիմ Միրզոյանցի վրա հարձակվել է նրա` հոգեկան հիվանդությամբ տառապող ընկերը:
МК-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ իրեն սպառնում է սպանել իր վաղեմի ծանոթը, ով հոգեկան հիվանդ է: Ծանոթը 2-3 ամիս առաջ, խանութի աշխատակիցների ներկայությամբ, դանակով սպառնացել էր Մաքսիմին: Այդ դեպքից հետո հարազատները հոգեկան հիվանդին հոգեբուժարան էին տեղափոխել, սակայն վերջերս նա այնտեղից դուրս էր եկել: