|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աֆրիկյան պետությունների առաջնորդները հրաժարվել են որպես նախագահ ճանաչել «Սելեկա» միության առաջնորդ Միշել Ջոտոդիային. հայտնում է France-Presse-ը: Նման որոշում է կայացվել Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական միության գագաթաժողովում, որը տեղի է ունեցել Չադում ապրիլի 3-ին:
Չադի նախագահ Իդրիս Դեբիի խոսքերով` ԿԱՀ-ում պետք է ստեղծվի անցումային շրջանում գործադիր իշխանությունը ներկայացնող կոմիտե, ինչպես նաեւ ժամանակավոր նախագահ ընտրվի` մեկուկես տարուց ոչ ավելի ժամկետով: Հակառակ դեպքում` երկրները պատրաստ չեն ճանաչելու պետության ժամանակավոր ղեկավարին: