|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զորակազմի առաջին խումբը ժամանել է Մալի. հայտնում է France-Presse-ը։
Հինգշաբթի Մալիի մայրաքաղաք Բամակո է ժամանել 40 զինծառայող։ Մոտ ժամանակներս Մալի կժամանեն նաև Արևմտյան Աֆրիկայի այլ երկրների, այդ թվում՝ Նիգերիայի, Չադի, Սենեգալի, Գվինեայի և Գանայի զինծառայողները: Ընդհանուր առմամբ` Մալի կժամանի մոտ 3000 զինծառայող:
Աֆրիկյան ուժերի` Մալի ուղարկումը արվում է համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի, որն ընդունվել է 2012-ի վերջին։ Նախատեսված էր, որ օտարերկրյա ուժերը Մալի կժամանեն 2013-ի աշնանը, սակայն երկրում իրավիճակի սրման պատճառով ժամկետները փոխվել են։