|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քիչ առաջ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել մի շարք քաղաքացիներ, որոնք բողոքում էին, թե «Արմավիան» իրենց չի վերադարձնում նախապես գնված տոմսերի գումարը:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից պաշտոնապես դադարեցրել է չվերթերը, իսկ օրեր առաջ yerkir.am-ին ընկերությունից տեղեկացրել էին, որ ապրիլի 1-ից կսկսեն հետ ընդունել տոմսերը ու վճարել համապատասխան գումարը:
Քաղաքացները պնդում են, որ իրենք այցելել են ընկերության գրասենյակ, սակայն այն փակ է եղել: Նրանք իրենց բողոքը կներկայացնեն նաեւ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Մանրամասները` տեսանյութում: