|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահի հավանական թեկնածու Պարույր Հայրիկյանը համարում է, որ չարժե նախավերջին հնարավորությունը բաց թողնել: Նա կառաջադրի իր թեկնածությունը, սակայն նախավերջին անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և նշեց, որ գիտակցում է, որ նախագահական ընտրություններում հանրապետականներն իրենց լծակներն են օգտագործելու:
Yerkir.am-ի լրագրողի հարցին` ինչպե՞ս է պայքարելու այդ լծակների դեմ, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Խոսքի ուժով: Ես խոսքի ուժով պայքարել եմ մի հսկա կայսրության դեմ, իսկ այժմ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված: Հանրապետականներն իրենց ծագումով ԱԻՄ-ից ծնված ուժ են, և չի բացառվում, որ ընտրություններում շատերը քվեարկեն իրենց մայր կուսակցության օգտին»:
Yerkir.am-ի հաջորդ հարցին` արդյո՞ք հավատում է, որ այսօր մեր երկրում խոսքով կարելի է ինչ-որ բան փոխել, Հայրիկյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ հավատամ կամ չհավատամ: Իմ հավատալով չի փոխվի: Ավետարան՝ ըստ Հովհաննու: Աստվածաշունչն ամեն ինչ ասում է: Ես խոսքի ուժն օգտագործել եմ իմ կյանքում և անհվատալի բաներ եմ փոխել»: