|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթը հնարավոր է տեղի կունենա այս գարնանը. ըստ Le Monde-ի` հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցումն ավարտված է, սակայն առաջին չվերթի իրականացման ամսաթիվը չի ճշգրտված, կան նաեւ որոշ տեխնիկական հարցեր:
«Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծել հումանիտար, այլ ոչ թե քաղաքական տեանկյունից, քանի որ մարդն ազատ տեղաշարժվելու իրավունք ունի` ինչպես ցամաքում, այնպես էլ երկնքում»,- ասել է Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի` քաղաքացիական ինթնաթիռները խոցելու սպառնալիքին, ԼՂՀ վարչապետն ասել է. «Եթե Ադրբեջանը կրակ բացի, պատերազմ կսկսվի: Եվ այդ դեպքում Ադրբեջանը համարժեք պատասխան կստանա, քանի որ ԼՂՀ-ն հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունի»: