|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):
Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):
Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):
Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։