|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օգոստոսի 3-ին Armenia Aircompany ավիաընկերության կողմից իրականացվելու է Երևան-Բեյրութ-Երևան հատուկ չվերթ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Լիբանանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև՝ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ճամփորդում են ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (ծնող, ամուսին, զավակ) հետ խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել [email protected] էլ. փոստին կամ դեսպանության + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով: Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել Armenia Aircompany ընկերության գրասենյակներից: Ավիատոմսեր ձեռքբերելուն պես, քաղաքացիները, նախքան Հայաստանի Հանրապետություն մեկնելը, պետք է այցելեն ՀՀ դեսպանություն՝ ինքնամեկուսացման կանոնների վերաբերյալ համապատասխան ծանուցագիր ստանալու նպատակով:
Հիշեցնում ենք, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմում:
Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 հեռախոսահամարով: