|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիպրոսում ֆինանսական ճգնաժամը նոր թափ է հավաքում: Երկրի ֆոնդային բորսան այսօր հայտարարել է, որ չի բացվի մոտակա 2 օրերին: Բորսայի ղեկավարությունը պարզաբանել է, որ այդ քայլը պայմանավորված է Կենտրոնական բանկի` «կապիտալի փախուստը» կանխելու նպատակով բանկային արձակուրդը երկարագձելու որոշմամբ:
Առավոտից երկրի մեծությամբ երկրորդ` Կիպրոսի ազգային բանկի բաժանմունքների մոտ մարդիկ են հավաքել, որոնք ցանկանում են բանկոմատների միջոցով գումար ստանալ, սակայն դրանք արգելափակված են: Այդ բանկն ամենաշատն է տուժել Հունաստանի պարտքային ճգնաժամի պատճառով եւ հավանորեն կփակվի:
Երեկ երեկոյան Կիպրոսի կառավարությունը հակաճգնաժամային այլընտրանքային փաթեթ է պատրաստել, որը ներկայումս քննարկվում է երկրի նախագահի հետ:
Այսօր կիպրոսյան «Սիգմա» հեռուստաալիքը ներկայացրել է հարցման արդյունքներ, ըստ որոնց` երկրի բնակչության 91 տոկոսը դեմ է բանկային դեպոզիտների հարկմանը, իսկ 63 տոկոսը պահանջում է, որ Կիպրոսը դուրս գա եվրոյի գոտուց: