|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Պանիկոս Դիմիտրիդիսը սպառնալիքներ են ստանում այն որոշման կայացումից հետո, ըստ որի` 100 հազար եվրոյից ավելի բանկային ավանդները հարկվելու են: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, այսօր հայտարարել է կիպրական «Սիգմա» հեռուստաընկերությունը:
Այսպես կոչված` «դեպոզիտների փրկության խումբը, որը երդվել է մինչեւ մահ պայքարել դրա համար», հայտարարություն է տարածել, որում ակնհայտ սպառնալիքներ են պարունակվում երկրի եւ կենտրոնական բանկի նախագահների, նրանց ընտանիքների անդամների հասցեին:
«Մենք ձեզ զգուշացնում ենք, բլեֆ չենք անում: Կսկսենք ձեր թոռներից, հետո կանցնենք ձեր զավակներին, իսկ ձեզ կթողնենք վերջում, որ նույնքան ցավ զգաց, որքան մենք: Մենք չենք պատկանում որեւէ կուսակցության կամ կազմակերպության, սակայն երդվում ենք, որ դուք կմեռնեք»,- ասվում է թռուցիկում եւ կոչ արվում «դադարեցնել դեպոզիտների խուզումը»: