|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ջավախահայերը պահանջել են երկրի իշխանություններից անմիջապես վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: Դա նոր լարվածություն է առաջացրել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դիմակայությունում. տեղեկացնում է apnsy.ge-ն:
Սահակաշվիլին հայտարարել է, որ խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը եւ մեղադրել է իր ընդդիմախոսներին հայկական ազգայնականությանը սատարելու մեջ:
Ի դեպ, Սահակաշվիլին ինքն է 1999 թվականի պնդել, որ Վրաստանը միանա խարտիային` դա հիմնավորելով ԵԽ-ին Վրաստանի անդամակցությունն արագացնելու ցանկությամբ: «Նա այնքան էր ցանկանում այդ հարցում առաջ անցնել Ադրբեջանից ու Հայաստանից, որ չէր մտածում հետեւանքների մասին»,- ասել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին: Նախարարի կարծիքով` ներկայումս երկիրն այլ ճանապարհ չունի, քան խարտիան վավերացնելը: «Հակառակ դեպքում` պետք է հրաժարվել եվրաինտեգրումից»,- զգուշացրել է նա: