|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը քննարկում էր «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը։
Կարծիք հայտնելով ներկայացված հարցի վերաբերյալ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ինչպե՞ս կարելի է վավերացնել մի բան, որը հայտնի չէ» ։
Կառավարության ներկայացուցիչն, իր հերթին, հարցեր ուղղեց պատգամավորին, սակայն Արթուր Խաչատրյանն ընդգծեց․ «Պարո՛ն Գևորգյան, երբ գալիս է գործադիրը, սովորաբար հարցերին պատասխանելու համար է գալիս, ոչ թե հարցեր տալու համար։ Հիմա ես Ձեզ կոնկրետ հարց եմ տալիս և խնդրում՝ վարկային փաթեթի բոլոր մանրամասները ներկայացրեք»։
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ հավելյալ տեղեկատվություն չունի, ինչով պայմանավորված նիստը նախագահող Գևորգ Պապոյանը ժամանակ հատկացրեց՝ կառավարության ներկայացուցչին՝ համապատասխան տեղեկատվություն հավաքելու և մանրամասները ներկայացնելու համար։