|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հայ բնակչությունը հանդիպում է պահանջում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այդ նապատակով Թբիլիսի ժամանած մարդիկ երեկ ակցիա են անցկացրել Պետգրասենյակի առջեւ. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Մեր գլխավոր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է եւ նրան Ջավախքում կատարվող գործընթացների մասին տեղյակ պահելը: Տեղեկություն է տարածվում, թե մենք վտանգ ենք ներկայացնում, սակայն դա այդպես չէ: Բացի դրանից` կան հիմնախնդիրներ, որոնք հարկավոր է լուծել: Մենք նաեւ հայտարարություն են գրել, սակայն ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ մասնակից խոսքերով` վերջերս Ջավախքում է եղել Վանո Մերաբիշվիլին եւ հանդիպել «իր մարդկանց հետ»: «Հիմա Մերաբիշվիլին փորձում է համոզել Թբիլիսիին, որ Ջավախքում ինչ-որ արտասովոր բան է կատարվում: Դա այդպես չէ»,- ասել է նա:
Apsny.ge-ի տեղեկացմամբ` ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: