|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ այս օրերին, նաև՝ ՀՀԿ երեկ կայացած ԳՄ նիստի ընթացքում, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ մտորել է, թե ինչ կերպ կարող է այցելել հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի այդ քայլը վատ հետևանքներ չունենա: Ու հատուկ նպատակով երեկ՝ կեսգիշերին, Սարգսյանը «պատվիրակ» ուղարկեց Հովհաննիսյանի մոտ՝ ի դեմս Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի Սարգսյանի այցն առանց խոչընդոտի կազմակերպելու համար:
Չի բացառվում, որ այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելությունը Րաֆֆուն: Այնպես որ, Ս. Սարգսյանը ցանկանում է նախապես ծրագրված շոուի շրջանակներում այցելել ընդդիմության առաջնորդին ու հայտարարել, թե ինչ ընդհանուր հայտարարի են եկել Րաֆֆու «VIP վրանում» կայացած զրույցի ընթացքում:
Ըստ նախնական որոշման՝ Սարգսյանի այցը Ազատության հրապարակ, ամենայն հավանականությամբ, կլինի շաբաթ օրը (գուցե կիրակի):