|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
30 տարվա փորձ ունեցող գինեկոլոգի վրա ցեխ են շպրտում, ու մեկը մի բերան չի հարցնում այդ կնոջը, թե դու էլ պատմի` ինչն ինչպես է եղել:
«Չենք լռելու» անհայտ ծագման նախաձեռնությունն օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց, թե Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի մեղքով երեխան ծնվելուց հետո մահացել է: Պատճառը եղել է այն, թե իբր նա բժիշկներին հորդորել է հետաձգել ծնունդը, մինչեւ ինքն իր բուրդը չփխի, վերջացնի:
Ինֆորմացիոն այս բումը կուլ տվեցին բոլոր լրատվամիջոցները, ցավոք, մենք էլ: Աղմուկ բարձրացավ, գինեկոլոգին հազար ու մի պիտակավորում տվեցին: Սակայն պարզվեց, որ «բուրդ չփխելու» այդ ողջ պատմությունն իրականությանը չի համապատասխանում: Գինեկոլոգը երդվում է, թե կյանքում ճիպոտ էլ չի բռնել:
Մինչեւ ողջ երկրով մեկին մարդասպանության մեջ մեղադրելը պարզապես կարելի է նախ նրան էլ լսել, հետո սպասել հետաքննության արդյունքներին, դատարանի որոշմանը: Մարդկանց ճակատագիրը համարժեք չէ սկանդալների միջոցով ռեյտինգ ապահովելուն:
Ավելի մանրամասն` այստեղ: