04 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 450.73 |
GBP | ⚊ | 520.29 |
GEL | ⚊ | 160.2 |
RUB | ⚊ | 4.31 |
USD | ⚊ | 429.14 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգը ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել դիզվառելիք յուրացնելու եւ պետությանը շուրջ 25 միլիոն դրամի վնաս հասցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անգամ ծառայության պետ Վահան Օսեյանի տան լոգարանի պետքարանի եւ հավաբնի վրա նախաքննական մարմինը արգելանք է դրել:
Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում: «Նախ՝ նշեմ՝ մոտ 20 միլիոն դրամի յուրացման մասին է խոսքը, եւ ինքներդ կարող եք գալ դատարան արդեն ու տեսնել, թե ինչպես են մարդկային կյանքեր փրկած անձանց դիզվառելիքի հափշտակման մեջ մեղադրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում