|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ Գյումրիում փոքրիկ Սերյոժայի հոգեհանստյան արարողությանից հետո Yerkir.am-ի թղթակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սգո օր հայտարարելը ճիշտ է:
«Էական չէ, բնավ, էական չէ, սգացողն առանց սգի օր հայտարարելու էլ է սգում, չսգացողը սուգ հայտարարելուց էլ չի սգում: Հայ ժողովուրդն առանց դրա էլ սգում է, ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք դատարկ ձևականությունների հետևից ընկել»,- ասաց սրբազանը:
Լրագրողի հարցին` այսինքն` ձևականությո՞ւն է սգո օր հայտարարելը, նա պատասխանեց. «Ձևականություն կարող է լինել, եթե ես չեմ ուզում սգալ: Ինչքան ուզում ես սգո օր հայտարարի, բայց եթե ես ուզում եմ սգալ, դու ինչքան ուզում ես` սգո օր մի հայտարարի: Բառերից մի' կառչեք»: