|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Չակ Հեյգելը, որը պաշտոնական այցով Աֆղանստանում է, վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները միակողմանի բանակցություններ չեն վարում «Թալիբան» շարժման հետ:
«Ես նախագահ Համիդ Քարզային ասել եմ, որ ԱՄՆ-ը չի աշխատում թալիբների հետ` միակողմանիորեն: Խաղաղության հաստատման կամ քաղաքական կարգավորման ցանկացած հեռանկար պետք է վերահսկվի հենց աֆղանների կողմից»,- ընդգծել է Հեյգելը:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ԱՄՆ իշխանություններին մեղադրել էր, իրենց շրջանցելով, թալիբների հետ բանակցություններ վարելու մեջ:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը նույնպես հերքել է Քարզայի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցությունների դադարից հետո որեւէ առաջընթաց չի եղել: