|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաշինգտոնում Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ է՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Պակիստանը, կփորձեն համաձայնության գալ «Թալիբան»-ի հետ:
Թալիբներին Չինաստանի ֆինանսական աջակցության վերաբերյալ մտահոգությունների մասին հարցին Ջո Բայդենը պատասխանել է, որ Չինաստանը լուրջ խնդիր ունի. «Վստահ եմ, որ նրանք կփորձեն որոշակի համաձայնագրեր մշակել թալիբների հետ։Ինչպես Պակիստանը, Ռուսաստանը, Իրանը: Նրանք բոլորը փորձում են պարզել, թե ինչ անել հիմա»,- ասել է նա:
ԱՄՆ-ն արգելափակել է Աֆղանստանի մուտքն իր արտարժութային պահուստներ, որոնց մեծ մասը պատկանում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկին: Վաշինգտոնը պնդում է, որ այդ քայլով ստիպելու են թալիբներին՝ կատարել իրենց պարտավորությունները, այդ թվում՝ հարգել կանանց և միջազգային իրավունքները: