|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ոստիկանությունն առաջիկայում հետաքննություն կանցկացնի` պարզելու համար` Կիրիլ Սերեբրյաննիկովի «Դուրսպրծուկները» ներկայացման մեջ հեղափոխության կոչ չկա՞:
Ներկայացումն այս օրերին ցուցադրվում էր Գոգոլի անվան թատրոնում եւ եկող շաբաթվա ընթացքում նույնպես պետք է ցուցադրվի:
Թատրոնի տնօրեն Ալեքսեյ Մալոբրոդսկին ասել է, որ ոստիկանությունը պահանջել է ներկայացման տեսագրությունն իրենց տրամադրել, սակայն ինքը նշել է, որ տեսագրությունը չունի. եթե նրանք այդքան շատ են ուզում նայել ներկայացումը, պարտավոր են տոմս գնել:
Ի դեպ, ներկայացումը 2012-ին «Ոսկե դիմակ» մրցույթի հաղթող է ճանաչվել:
Աղբյուրը` РИА Новости