|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին ցուցադրված «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մեջ, որպես դերասան, ներգրավված է եղել նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:
Ներկայացումը, ըստ Հ. Խաչունցի, 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության և հանրային տարածքում մարմնի ներկայության հետ: Անդրադառնալով որպես քաղաքական գործիչ ներկայացմանը իր մասնակցությանը՝ նա նշում է՝ պետք է դուրս գալ կոստյումով ու գեր տղամարդ քաղաքական գործիչների մասին պատկերացումներից, իսկ ինքն իրեն ավելի շատ հասարակական գործիչ է համարում, քան՝ քաղաքական: