|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լեւոն Հովհաննիսյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ, համաձայն ԿԸՀ-ի օգոստոսի 16-ի համապատասխան արձանագրության, «Իմ քայլը» խմբակցության ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Արտաշես Ջավադյանին: Սակայն վերջինս եւս իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել, հետեւաբա՝ր մանդատը բաժին է ընկել «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Խաչատրյանին:
Բացի այդ՝ ավագանին քվեարկեց եւ որոշեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-ին: