|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր` 46 անդամները:
Շնորհավորելով բոլորին Երևանի ավագանու անդամ ընտրվելու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ խմբակցության յուրաքանչյուր անդամից ակնկալում է սրտացավ և հետևողական աշխատանք, որպեսզի առաջիկա 5 տարիներին լիարժեք կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են երևանցիներին ու արժանացել նրանց վստահության քվեին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով խմբակցության անդամներըընտրել են խմբակցության ղեկավարին և քարտուղարին:
Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը: Որպես խմբակցության քարտուղար առաջարկված Սուրեն Ներսիսյանի թեկնածությունը ևս հաստատվել է միաձայն:
Շնորհավորելով խմբակցության նորընտիր ղեկավարին և քարտուղարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք: