|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։
«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ քաղաքական որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ Երևանում արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, «Հանրային ձայն» ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ավագանու նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»։