|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները: Այս մասին ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Երևանում կայացած հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ։
«Ահա թե ինչու հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը:
Սա կարևոր է նաև մեր երկրները միավորող հատկությունների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ինքնությունները այնքան սերտորեն են միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել: Հետևաբար, կարևոր է, որ հայագիտությունն այժմ այդպիսի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն: Սրանք այն գործընթացներն են, որոնց պետք է ամեն կերպ աջակցենք»,- նշել է նա: