|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջիկա մեկ-երկու ամիսներին պաշտոնանկությունների պակաս քաղաքական դաշտում չի զգացվի: Ինչպես ասում են` առջեւում ծանր օրեր են:
Yerkir.am-ի տեղեկություններով` մի քանի մարզպետերի եւ քաղաքապետերի պաշտոնանկության մասին հստակ հայտարարվել է ՀՀԿ ԳՄ վերջին նիստում, բայց դրանք հանրությանը մատուցվում են հերթով, կարգով-շարքով, պատեհ պահին:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի բախտին են արժանանալու նաեւ Վայոց ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետերը: Չի բացառվում նաեւ Արագածոտնի մարզպետի հրաժարականը: Քաղաքապետերից հրաժարական, ըստ մեր աղբյուրների, ներկայացնելու են Նոյեմբերյանի եւ Աշտարակի քաղաքապետերը, բացի այդ` Երեւանի Ավան եւ Արաբկիր համայնքների թաղապետերը:
Կառավարության կազմում եւս փոփոխություններ են սպասվում: Ըստ մեր աղբյուրների` նախարարի պաշտոնին հրաժեշտ կտան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ այս ցուցակը դեռեւս վերջնական չէ: