կարևոր
3589 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-03 18:13
Հասարակություն

Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցում դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում. Միրզոյան

Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցում դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում. Միրզոյան

Թուրքիան՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան հարաբերության գործընթացի հետ։ Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում», - ասել է նա:

Միրզոյանի փոխանցմամբ՝ խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու եւ այլն։ «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- ԱԺ-ում հայտարարել է Միրզոյանը: