|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սպասվում է, որ Մեծ յոթնյակի (G7) երկրները առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կհայտարարեն ռուսական ադամանդների մատակարարման արգելքի մասին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բելգիայի կառավարության ներկայացուցչին, սահմանափակումն ուժի մեջ կմտնի հունվարից։
Պարբերականի համաձայն՝ Բելգիան չմշակված թանկարժեք քարերին և դրանց կտրմանը հետևելու ծրագիր է առաջարկել:
«Հետևելու բեռը վաճառողների և արտադրողների վրա է, ուստի Հնդկաստանն արդեն անում է դա», - մեջբերում է գործակալությունը Բելգիայի կառավարությունում զրուցակցի խոսքը:
«Նրանք պետք է կարողանան ապացույցներ ներկայացնել քարերի ծագման մասին, որպեսզի վաճառեն G7-ին երկրներին»:
Անցյալ տարի ԱՄՆ-ն արգելք դրեց Ռուսաստանից չմշակված ադամանդի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մշակված ադամանդների ներկրման վրա։ Սեպտեմբերի սկզբին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն աշխատում է նաև ռուսական ադամանդագործության դեմ պատժամիջոցների վրա։
The New York Times-ն իր հերթին հայտնել է, որ Յոթնյակի երկրները, ինչպես նաև ԵՄ երկրները մտադիր են 2024 թվականի հունվարից ամբողջությամբ արգելել Ռուսաստանի Դաշնությունից ադամանդների գնումը։