|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սիրելի հայրենակիցնե'ր
Այսօր` փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը նոր մարտահրավերների առջև են: Պարտավոր ենք գիտակցել, որ մեր ոգու և համատեղ ջանքի պահպանմամբ է հնարավոր Հայաստանի Հանրապետության հզորացումը, հայության իղձերի իրականացումը, Արցախյան ազատամարտի ձեռքբերումների իրավական ամրագրումը:
Հայրենակիցնե'ր, շնորհավորում ենք Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված ենք` Արցախյան շարժման գաղափարները մեր գալիք հաղթանակների ուղենիշն են:
Հ Յ Դաշնակցություն
20.02.2013