|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
NASA-ի մասնագետները համադրել են երեկ Չելյաբինսկի շրջանում ընկած երկնաքարի պարամետրերի հաշվարկները եւ հանգել եզրակացության, որ այն ավելի մեծ է եղել, քան կարծում էին, եւ պայթյունն էլ ավելի հզոր է եղել` 05 մեգատոննա, այսինքն` 30 անգամ ավելի հզոր, քան Հիրոսիմայում պայթեցված ատոմային ռումբինը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նոր գնահատականներով` տիեզերական մարմինը կշռել է 10 հազար տոննա: Երկրագնդի մթնոլորտ մտելու պահից մինչեւ պայթելը տեւել է 32,5 վայրկյան:
«Նման մասշտաբների իրադարձություններ լինում են միջինը 100 տարին մեկ անգամ»,- ասել է NASA-ի աշխատակից Փոլ Չոդասը: