|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն Է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում: 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա։
1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուներն ատոմային ռումբեր նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա: Ատոմային պայթյունից եւ դրա հետեւանքներից Հիրոսիմայում 350-հազարանոց բնակչությունից զոհվեց 140 հազար, Նագասակիում՝ 74 հազար մարդ:
Ատոմային ռմբակոծումների զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ Էին: