Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա են եղել Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն եւ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձել է 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին եւ ջարդերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշել է, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն եւ դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար:
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը: