|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մայրաքաղաքի «Алые Паруса» բնակելի համալիրում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորվել է։
Բնակելի համալիրում պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է սրահով։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված և մանրակրկիտ ծրագրված է եղել, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։ Քննիչները պարզում են հանցագործության պատվիրատուների ինքնությունը։
Սարգսյանն ուկրաինական «Миротворец» կայքի տվյալների բազայում է 2015 թվականից։ Նա մեղադրվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև ռուսական հատուկ գործողությանը մասնակցելու մեջ։ Բացի այդ, կամավորական գումարտակի հիմնադրի վրա, ըստ հրապարակված տեղեկությունների, հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում։