|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պաշտոնական Պրահան աջակցում է Թուրքիայի` ԵՄ լիիրավ անդամ դառնալու ձգտումներին. հայտարարել է Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Պրահայում անցկացված բանակցություններից հետո. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք կշարունակենք մնալ այն դիրքորոշմանը, որ Թուրքիան անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշների բավարարումից հետո կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ»,- նշել է Նեչասը:
Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն մի քանի տասնամյակ է` կանգնած է «Եվրամիության դարպասների մոտ», եւ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելը «անթույլատրելի է»: Նա հիշեցրել է, որ թեեւ Թուրքիան ձեւականորեն ԵՄ անդամ չէ, սակայն սերտորեն կապված է Եվրոպային: «ԵՄ տարածքում ներկայումս 5 միլիոն թուրք է բնակվում: Ուրեմն եկեք ավարտենք ինտեգրման գործընթացը»,- ասել է նա:
Նեչասը եւ Էրդողանը քննարկել են փոխադարձ ներդրումներին, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: