|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստան-Չեխիա համագործակցությունը երեկ ամրագրվեց համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ: Այն ներառում է մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի ոլորտները:
Համագործակցության առաջնահերթությունները տրվելու են գրահրատարակչական, թարգմանական ծրագրերին, երաժշտարվեստի ոլորտը, մասնավորապես` դասական եւ հոգեւոր երաժշտության ոլորտները զարգացնելուն, համատեղ թատերական ծրագրերին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Հայաստանում Չեխիայի դեսպան Իվան Եստրաբը համաձայնագրի ստորագրումից հետո, փաստելով արդեն առկա համագործակցությունը երկու երկրների միջեւ, ընդգծել են փաստաթղթի կարեւորությունը այսուհետ համագործակցությունն ավելի արագ զարգացնելու հարցում:
Որպես գործնական քայլ ներկայացվել է Չեխիայի մշակույթի նախարարության կողմից եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող «Քվադրինալ» միջազգային փառատոնին 2011 թվականին հայկական կողմի մասնակցությունը: