|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չինաստանի եւ Վիետնամի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունն ավելի խորացնելու մասին:
Reuters-ը հաղորդում է, որ «ուղիղ» կապ է հաստատվել պաշտպանության երկու նախարարների միջեւ, եւ նպատակը երկու երկրների միջեւ եղած լարվածությունը մեղմելն է: Պայմանագրի համաձայն` նախատեսվում է նաեւ համատեղ պարեկություն իրականացնել սահմանին:
Իսկ անցյալ շաբաթ այս երկու երկրները համաձայնագիր էին կնքել վիճելի տարածքի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Հարավչինական ծովի բնական ռեսուրսների շահագործմանը: Ծովը հարուստ է նավթի եւ գազի պաշարներով, ինչն էլ վեճի առարկա է դարձել նաեւ Թայվանի, Մալայզիայի եւ Ֆիլիպինների համար: