|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր Չեխիայում առաջին անգամ համաժողովրդական ուղիղ ընտրություններով նախագահ են ընտրելու: Ընտրությունները տեւելու են 2 օր:
Բոլոր բուքմեյքերական գրասենյակները հաղթանակ են կանխատեսում երկրի նախկին վարչապետ Միլոշ Զեմանին: Նրա գլխավոր մրցակից` նույնպես նախկին վարչապետ Յան Ֆիշերի շանսերը 3 անգամ ցածր են. տեղեկացնում է mignews.com-ը:
Համաժողովրդական քվեարկությամբ նախագահ ընտրելու սահմանադրական փոփոխությունը ստորագրել է երկրի դեռեւս գործող նախագահ Վացլավ Կլաուսը անցյալ տարվա փետրվարին: Նախկինում պետության ղեկավարին ընտրում էին խորհրդարանի երկու պալատները:
Վացլավ Կլաուսի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2013-ի մարտին, եւ նա իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու:
Ընդհանուր առմամբ, ներկայիս ընտրություններին առաջադրվել է 9 թեկնածու: